Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ. «Բրայզան չի զսպի Իլհամ Ալիևի ռազմատենչ պատվախնդրությունը»![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան հազիվ թե կարողանա զսպել Ղարաբաղի դեմ Իլհամ Ալիևի պատերազմ սկսելու ցանկությունը: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանի վերջերս արած հայտարարությունը: «Բրայզան Վրաստանի կառավարությանը կից գլխավոր խորհրդականն էր հենց այն ժամանակ, երբ պատերազմ սկսվեց Վրաստանի ու Ռուսաստանի միջև: Այդ դիվանագետը սերտ կապերի մեջ է ադրբեջանական ղեկավարության հետ, նրա թեկնածությունը պաշտպանում են ալիևյան վարչակարգին մոտ կանգնած անձինք: Դեռ ավելին, Բրայզան մոտավորապես տասը տարի աչքերը փակել է Բաքվի սպառնալիքների վրա: Նա իր դիրքորոշումը չի հայտնել, երբ Ջուղայում հայկական խաչքարերը ոչնչացնում էին ադրբեջանցիները», - հիշեցրել է Արամ Համբարյանը: Օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանին պաշտպանական С-300 համալիր վաճառելու մասին հաղորդագրության ֆոնի վրա մեծանում է ԱՄՆ դերը, որը կարող է զսպել Ադրբեջանի նկրտումները: «Դրանից ելնելով, շատ կարևոր է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը, և կարևոր չէ դա Բրայզան կլինի, թե մեկ ուրիշը», - ընդգծել է փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |