Զինելով Հայաստանին և Ադրբեջանին` Ռուսաստանը ցանկանում է վերահսկել տարածաշրջանային հակամարտությունները 9 օգոստոսի 2010 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Զինելով Հայաստանին և Ադրբեջանին` Ռուսաստանը ցանկանում է վերահսկել տարածաշրջանային հակամարտությունները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում, մեկնաբանելով Ադրբեջանին C-300 համալիրներ մատակարարելու և Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու տեղեկությունները, հայտարարել է քաղաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Ռուսաստանը մտահոգված է նրանով, որ Ադրբեջանը հեռավոր ապագայում կարող է շրջվել Արևմուտքի կողմը: Հենց այդ պատճառով Մոսկվան ցանկանում է պահպանել Հայաստանի և Ադրդբեջանի միջև հավասարությունը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթային-հրթիռային համալիրներ մատակարարելը կծառայի հենց Ռուսաստանի շահերին, քանի որ կապահովի նրա անվտանգությունը` հաշվի առնելով Արևելքի մարտահրավերները, որոնց հետ կարող է առնչվել Ռուսաստանը»,- ասել է քաղաքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |