Օգոստոսի 10-ին կայացավ ՀԵՄ կազմակերպած ակցիան` նվիրված Սևրի պայմանագրի կնքման 90-ամյակին![]() PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 12:00-ին, Մյասնիկյանի արձանի մոտից մեկնարկեց Հայազն Երիտասարդների Միաբանության (ՀԵՄ) կազմակերպած ակցիան` նվիրված Սևրի պայմանագրի կնքման 90-ամյակին: Ակցիայի մասնակիցները եռագույնի և Սևրի պայմանագրով Հայաստանին հասանելիք տարածքների քարտեզով դրոշի ուղեկցությամբ նամակներ հանձնեցին ՀՀ-ում Իտալիայի, Ֆրանիսայի, ԱՄՆ-ի դեսպանատներին: Նամակներն ուղղված էին նշված պետությունների դեսպաններին: Լրագրողների հետ զրույցում ակցիայի պատասխանատու, Հայազն Երիտասարդների Միաբանության կենտրոնական կոմիտեի անդամ Արմեն Մկրտչյանը ակցիայի մասին ասաց. «Այս ակցիան նվիրված է Սևրի պայմանագրի կնքման 90-ամյակին: 90տարի առաջ հենց այս օրը թուրքիայի պատվիրակը ստորագրեց Սևրի պայամանգրի տակ, որով ճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեր պատմական հայրենիքի մի մասի վրա: Հավատացած ենք, որ մեծ տերությունների արդարամտության շնորհիվ կնքված այս պայմանագիրը մոտ տարիներին կյանքի կկոչվի և թղթից կվերածվի գործի: Մեր նամակներով շնորհակալություն ենք հայտնում տվյալ պետություններին` իրենց ցուցաբերած աջակցության համար: Լրագրողների այն հարցին, թե ինչ ակնկալիք ունի Հայազն Երիտասարդների Միաբանությունը մեծ տերություններից, Միաբանության համակիր Անի Սարուխանյանը պատասխանեց, որ իրենք, անշուշտ, հավատում են իրենց հաղթանակին, հաղորդում է Հայազն Երիտասարդների Միաբանության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |