Հայաստանի մանկատների սաները 350 հազարական դրամ են ստացել դպրոցն ավարտելու կապակցությամբ10 օգոստոսի 2010 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին հայկական դպրոցների 22 շրջանավարտներ` մանկատան սաներ, ավարտելու կապակցությամբ 350 հազարական դրամ են ստացել որպես նվեր: Այդ նպատակի համար արդեն երկրորդ անգամ իր տարեկան աշխատավարձն է փոխանցել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանը: Ինչպես նշել է ՀՀԿ մարզային ծրագրերի իրագործման կոմիտեի ղեկավար Հովհաննես Սահակյանը, այդ գումարը կծառայի երեխաների առաջնային նվազագույն ծախսերը հոգալու համար: «Մենք ընտրեցինք Երևանի ու Հայաստանի մարզերի զանազան մանկատների ամենաանապահով երեխաներին: Նրանցից շատերը բուհեր ու քոլեջներ են ընդունվել և բնակավայրի խնդրի առաջ են կանգնել: Գումարը կծառայի նաև այդ նպատակին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հովհաննես Սահակյանը: Շրջանավարտներին պլաստիկ քարտերի հանձնման հանդիսավոր արարողությանը ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց նրանց բուհ ընդունվելու և մասնագիտություն ընտրելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նրանք դեռ հպարտանալու առիթ կտան: «Հուսով եմ, որ այս ավանդույթը փոխ կառնեն այլ հասարակական գործիչներն ու գործարարները: Եվ հույս ունեմ, որ նրանցից յուրաքանչյուրը կյանքում կօգնի գոնե մեկ երեխայի»,- նշել է Հերմինե Նաղդալյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |