Հայաստանում մարդասիրական օգնություն են հավաքում հրդեհներից տուժած Ռուսաստանի բնակիչների համար

PanARMENIAN.Net - Համահայկական երիտասարդական կենտրոնի և բազմաթիվ առաջարկների համաձայն, Հայաստանում «Ռոսհամագործակցության» Դաշնային գործակալության ներկայացուցչությունը կազմակերպում է միջոցների և ունեցվածքի հավաք Ռուսաստանում հրդեհներից տուժած ընտանիքների համար: Ինչպես հայտնում է Ռոսհամագործակցության մամլո ծառայությունը, աղետից տուժել են ՌԴ 17 սուբյեկտների բնակիչներ, անօթևան են մնացել 2 հազար ընտանիքներ: Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Մոսկվայի, Նիժեգորոդի, Վորոնեժի, Վլադիմիրի, Ռյազանի մարզերում, Մարի-Էլի և Մորդովայի հանրապետություններում:

Այդ առիթով Հայստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդականը, Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր միացել են մարդասիրական ակցիային և նյութական օգնություն ցուցաբերել:

Որպես օգնություն ընդունվում են` հագուստ և կոշիկ բոլոր եղանակների համար, անձնական հիգիենայի պարագաներ, անկողնային սպիտակեղեն, կենցաղային տեխնիկա, խոհանոցային և տնտեսական ապրանքներ, խաղալիքներ, մանկական սնունդ, մակարոնեղեն, թեյ և այլն, ինչպես նաև դրամական միջոցներ:

Նվիրատվությունների ընդունումն իրականացվում է ամեն օր ժամը 10:00-18:00-ը Ռոսհամագործակցության ներկայացուցչության երևանյան գրասենյակում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---