Վարդան Խաչատրյան. Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան կարող է հետաձգվել![]() ![]() PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի գալիք այցը Հայաստան կարող է հետաձգվել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, այցը չեղյալ համարելու հստակ պատճառները դեռ հայտնի չեն: «Կարելի է ենթադրել, որ այցը կտեղափոխվի սեպտեմբեր Ռուսաստանի որոշ մարզերում անտառային հրդեհների հետևանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով»,- նշել է պատգամավորը: Նշենք, որ օգոստոսի 18-ին Երևանում կսկսվի ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գագաթնաժողովին կմասնակցի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը պետական այցով կժամանի Հայաստան: Նա պետք է մասնակցեր նաև Գյումրի քաղաքում «Պատվո բլուրի» հանդիսավոր բացման արաողությանը, որտեղ թաղված են ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |