Գևորգ Մինասյան. Այս տարվա աշնանը Հայաստան և Արցախ կայցելեն մի խումբ բելգիացի պատգամավորներ![]() ![]() PanARMENIAN.Net - Այս տարվա աշնանը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կայցելեն մի խումբ բելգիացի պատգամավորներ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Բելգիայի հայկական կազմակերպությունների միության» նախագահ Գևորգ Մինասյանը: Նրա խոսքով, այցը կապված կլինի Բելգիայի խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցի դիտարկման հնարավորության հետ: «Հայ համայնքն այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատել և աշխատում է բելգիացի խորհրդարանականների հետ»,- ասել է Մինասյանը` ավելացնելով, որ այդ համատեքստում խորհրդարանականների այցը շատ կարևոր է: Ընդ որում, նա նշել է, որ հայ համայնքը բավական սերտ կապեր է պահպանում մի շարք բելգիացի պատգամավորների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |