Կիրո Մանոյան. «Անցյալի համեմատ, հայ-ռուսական հարաբերություններն ակտիվացել են»![]() ![]() PanARMENIAN.Net - Անցյալի համեմատ, կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն ակտիվացել են: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի նոր ղեկավարության վարած քաղաքականության հարցում կողմերի միջև անորոշություն կար: Միաժամանակ նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացման վկայությունն այն է, որ Ռուսաստանը որոշել է երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը: Կիրո Մանոյանը նաև որոշ անհանգստություն է արտահայտել այդ ցուցաբերած շտապողականության առիթով, քանի որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների գտնվելու ժամկետը լրանում է 2017 թ.: Նա նշել է, որ Ռուսաստանը փորձում է հավասարակշռել Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը: «Այսպիսով, Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում հավասարակշռություն պահպանել և կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը», - ասել է Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ միայն Ռուսաստանի ակտիվությունը տարածաշրջանում կարող է վտանգավոր լինել: Նրա խոսքերի համաձայն, տարածաշրջանում կայունության պահպանման համար անհրաժեշտ է նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի ներկայությունը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |