«ԱրմենՏել»-ն ընդլայնում է Beeline «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրությունը14 օգոստոսի 2010 - 10:39 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սպասարկման որակի բարելավման շրջանակում հայտարարում է «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրության ընդլայման մասին: Սկսած սույն թվականի օգոստոսի 10-ից ծրագիրը մեկնարկել է նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում: «Շարժական գրասենյակ»-ը կտրամադրի ընկերության կողմից մատուցվղղ բազմաթիվ ծառայություններ. բաժանորդները կարող են վճարել ամրակցված և բջջային հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում և այլն: «Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն միասնական օպերատոր մենք մատուցում ենք կապի ծառայությունների ամենալայն շրջանակը: Համոզված եմ, որ որքան մոտ լինեն Beeline գրասենյակները, այնքան ավելի հարմարավետ կլինի մեր հաճախորդների համար օգտվել նոր առաջարկություններից, նոր ծառայություններ ակտիվացնել, կատարել վճարում կամ պարզապես ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Հիշեցնենք, որ «գրասենյակ անիվների վրա» ծրագիրը մեկնարկել է մայիսի 31-ին Լոռվա և Արագածոտնի շրջաններում: Գրեթե երեք ամիս վաճառքի և սպասարկման շարժական գրասենյակը այցելում է Լոռվա և Արագածոտնի շրջանների հեռավոր վայրեր` տրամադրելով բնակչությանը ընկերության կողմից առաջարկվող ծառայություններ: Ինչպես ծրագրի առաջին փուլում, այնպես էլ հիմա բնակչությունը նախօրոք կտեղեկացվի իրենց գյուղում շարժական գրասենյակի աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |