Բակո Սահակյան. Գյուղի զարգացումը ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն է![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղ և հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ Հանդիպման ընթացքում քննարկվել է գյուղի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել զբաղվածության, ոռոգման ցանցի զարգացման և ճանապարհների բարեկարգման հիմնախնդիրներին: Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղի զարգացումը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, որից մեծապես կախված է հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարևորել է տեղում ցուցաբերվող նախաձեռնողականությունը՝ նշելով, որ դրա բացակայությունը ցանկացած ծրագրի իրականացման գործում հանդիսանում է ամենամեծ խոչընդոտներից մեկը: Նախագահին ուղեկցում էր գրող-հրապարակախոս Արցախի հերոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |