C-300-ը տեղադրվել է Աբխազիայում 2008-ի աշնանը

C-300-ը տեղադրվել է Աբխազիայում 2008-ի աշնանը

PanARMENIAN.Net - «Մեր ռազմական համագործակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ նորություն և գաղտնիք չէ: Այն իրականանում է միջպետական երկկողմանի համաձայնությունների հիման վրա` նպատակ ունենալով ապահովել անդրկովկասյան երիտասարդ պետությունների անվտանգությունը և ընդհանուր առմամբ կայունությունը ողջ տարածաշրջանում: Արդիականությունն ավելի քան ակնհայտ է` հաշվի առնելով 2008-ի օգոստոսի ողբերգական դեպքերը և Թբիլիսիի մինչ օրս պահպանած ռևանշիստական նկրտումները»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքերով, ինչ վերաբերվում է C-300-ին, ապա ՀՕՊ այդ համակարգն Աբխազիայում ռազմական բազայի սպառազինություն է, որի նպատակը զուտ պաշտպանական բնույթի խնդիրներ լուծելն է: Այն տեղադրվել է 2008-ի աշնանը և չի կարող ապակայունացնող ազդեցություն ունենալ տարածաշրջանում և չի խախտում Ռուսաստանի միջազգային պարտավորությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---