Վիկ Դարչինյանը կմասնակցի մրցաշարի թեթևագույն քաշային կարգում![]() ![]() PanARMENIAN.Net - Showtime հեռուտսաընկերությունն ավարտում է 4 բռնցքամարտիկների մասնակցությամբ թեթևագույն քաշային կարգում մրցաշարի անցկացման նախապատրաստությունը: Մասնակցում են` երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (Հայաստան), IBF վարկածով չեմպիոն Յոննի Պերեսը (Կոլումբիա), նույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն (Գանա) և տիտղոսների հավակնորդ Աբներ Մարեսը (Մեքսիկա), հաղորդում է allboxing.ru-ն` մեջբերելով ESPN.com-ին: Ի տարբերություն Super Sixi` այդ մրցաշարը տեղի կունենա օլիմպիական համակարգով և կիսաեզրափակիչում Դարչինյանը կհանդիպի Աբներ Մարեսի հետ, Յոննի Պերեսը և Ջոզեֆ Ագբեկոն կանցկացնեն խաղ-ռևանշներ: Այդ երկու մենամարտերը տեղի կունենան մի բռնցամարտի շոուի ժամանակ, որը ենթադրաբար տեղի կունենա նոյեմբերի 6-ին կամ դեկտեմբերի 18-ին, հաստատել է Դարչինյանի և Պերեսի փրոմոութեր Գերի Շոուն: «Ես պետք է հանդիպեմ Showtime-ի ներկայացուցիչ Քեն Հերշմանի հետ, սակայն մենամարտերը կկայանան,- ասել է Շոուն: - Կարծում եմ, մենք ամեն ինչի մասին պայմանավորվել ենք: Ես պայմանագրերը կստորագրեմ Վախթանգի և Պերեսի անունից»: Ի սկզբանե նախատեսվում էր 6 բռնցքամարտիկների մասնակցություն Super Six-ի նմանությամբ, սակայն WBC և WBO վարկածներով չեմպիոն Ֆերնանդո Մոնտիելյայի և գերթեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Նոնիտո Դոնեյրի փրոմոութեր Բոբ Արումը չի հետաքրքրվել դրանով:
Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |