Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է կառավարության մասնակցությունը Հրանտ Դինքի սպանությանը![]() 16 օգոստոսի 2010 - 12:25 AMT PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի կորուստը մեծ ողբ է եղել Թուրքիայում և արդարադատության նախարարությունը հետաքննում է սպանության բոլոր ասպեկտները: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարի խոսքերով, «որոշ անհիմն մեղադրանքներ և իրականության խեղաթյուրում», որոնք հրապարակվել են մի քանի թերթերում դեռ 2009-ին, ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Անհիմն է մտածել, որ թուրքական կառավարությունը փորձում է մեղմացուցիչ հանգամանքեր գտնել մեղադրյալների համար, որոնք պատասխանատվություն են կրում Դինքի սպանության համար: Հրանտ Դինքը Թուրքիայի մտավորականության ամենափայլուն ներկայացուցիչներից է: Անհնար է նույնիսկ մտածել նման հրեշավոր սպանությունների կանխամտածվածության մասին»,- հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղարը: «Դինքի սպանությունը մեծ ողբ է առաջացրել մեր երկրում, և կառավարությունը դատապարտել է սպանությունն ամենախիստ դրսևորումներով: Մեր միակ սփոփանքն այն է, որ կասկածյալը ձերբակալվել է և դատարան է ներկայացվել սպանությունից հետո»,- ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |