Երևանում կայացել է շախմատի առաջին համահայկական օլիմպիադայի բացման արարողությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Շախմատի ակադեմիայի բակում կայացել է շախմատի առաջին համահայկական օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հրանուշ Հակոբյանը նշել է, որ համահայկական օլիմպիադայում կհաղթեն հայերը և Հայաստանը: «Մեր մրցաշարի նպատակն է զարգացնել Հայաստանի և հայկական սփյուռքի միջև կապերը և տարածել հայկական շախմատային ավանդույթները: Մենք ցանկանում ենք, որպեսզի շախմատը տարածված և սիրված լինի ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում ապրող հայ երիտասարդների մոտ»,- ասել է Հակոբյանը: Իր խոսքում Սմբատ Լպուտյանը ողջունել է բոլոր մասնակիցներին և ասել, որ Հայաստանը որպես շախմատային երկիր ուրախ է ընդունել ողջ աշխարհի հայ շախմատիստներին, և օլիմպիադան տոն կդառնա բոլոր մասնակիցների համար: Առաջին շախմատային քայլը կատարեց ամենակրտսեր մասնակիցը` 10-ամյա Սամվել Սևյանը Սան Ֆրանցիսկոյից: Մրցաշարը կընթանա անհատական և խմբակային պայքարում շվեյցարական համակարգով: Մրցակիցները կորոշվեն վիճակահանությամբ: Օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշն ունի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Համահայկական օլիմպիադան տեղի է ունենում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում և կավարտվի օգոստոսի 23-ին: Դրան մասնակցում են 12 թիմեր 10 երկրներից: Յուրաքանչյուր թիմը ներկայացնում են 3 պատանիներ և մեկ աղջիկ, որոնց շարքում` 11 գրոսմայստերներ, 10 միջազգային վարպետներ և ՖԻԴԵ-ի 7 վարպետ: Թիմերը կազմվել են տարածաշրջանային սկզբունքով. Հայաստան և Ռուսաստան (2-ական թիմ), Արցախ, ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկա (մեկական թիմ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |