Կարլ Ֆրոչ. «Ես գիտեմ, որ ջարդելու եմ Աբրահամին»![]() 16 օգոստոսի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Գերմիջին քաշային կարգում աշխարհի էքսչեմպիոն Կարլ Ֆրոչը (Անգլիա) լավ գիտի, որ իր հակառակորդ Արթուր Աբրահամը (Գերմանիա) ձեռքերը վեր է պահում` այդպես պաշտպանելով գլուխը հակառակորդի հարվածներից, սակայն նրա խոսքերի համաձայն, իր համար դժվար չի լինի Աբրահամի պաշտպանությունը կոտրել և հաղթել նրան: Նրանց մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին` Մոնրեալում (Կանադա), «Super Six» մրցախաղի շրջանակներում: «Ես արդեն նախատեսված քսանից հինգ շաբաթ անցկացրել եմ մարզաճամբարում: Եվ հիմա արդեն պետք է լավ մարզավիճակում լինեմ: Ամեն ինչ լավ է ընթանում և ես վստահ եմ, որ Աբրահամին կհաղթեմ, - ասել է Ֆրոչը: - Ես չեմպիոնի հոգեբանություն ունեմ: Նա սպասման մեջ է, զուտ եվրոպական պաշտպանություն ունի, բայց եթե իմ հետ պայքարում էլ այդպես գործի, ապա ես փորձելու եմ նրա կողոսկրը ջարդել»: Անգլիացի մարզիկի խոսքերի համաձայն, Աբրահամը բարդ և դաժան մրցակից է, սակայն ինքը հարգանքով է վերաբերվում նրա հարվածի հզորությանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |