Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կժամանի Հայաստան` մասնակցելու ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կժամանի Հայաստան` մասնակցելու ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան կժամանի` մասնակցելու ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին, որը տեղի է ունենալու օգոստոսի 20-21-ին, Երևանում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրից:

Ավելի վաղ ՀԱՊԿ կայքէջում հաղորդում կար այն մասին, որ գագաթաժողովի գլխավոր թեմաներից մեկը վերաբերելու է Ղրղըզստանում տիրող իրավիճակին: «Սպասվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները կքննարկեն հանրապետությունում տիրող իրավիճակը և այն կարգավորելու ուղղությամբ ՀԱՊԿ հավաքական միջոցառումների իրականացումը», - ասվում է ՀԱՊԿ մամլո հաղորդագրության մեջ:

Մոսկովյան «Կոմերսանտը» որոշ ժամանակ առաջ տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ սրված հարաբերությունների պատճառով Բելառուսի նախագահը կարող է նաև չմասնակցել Երևանում տեղի ունենալիք գագաթաժողովին:

Գագաթաժողովին իր մասնակցությունը դեռևս չի հաստատել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---