Թուրքիան անհամբերությամբ սպասում է տարածաշրջանում բոլոր հակամարտությունների կարգավորմանը

Թուրքիան անհամբերությամբ սպասում է տարածաշրջանում բոլոր հակամարտությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Կարևոր է քննարկել բոլոր խնդիրները, լուծել դրանք խաղաղ պայմաններում, որպեսզի Կովկասը դառնա կայունության և համագործակցության տարածաշրջան: Այդ մասին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի բացման մասին տեղեկատվությունը` կապված 2010-ի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում ՆԱՏՕ-ի զինավարժությունների հետ: Նրա խոսքերով, դա կնպաստի առավել լայն տարածաշրջանային համագործակցության, սահմանների բացման, նոր ճանապարհներ կառուցելուն, առավել ակտիվ տնտեսական համագործակցության:

«Հուսով եմ, որ բոլոր խնդիրները լուծելուց հետո տարածշրջանում ավելի լայն հարթություն կստեղծվի համագործակցության համար: Այդ ժամանակ գոյություն ունեցող ճանապարհներին կավելանան նոր ճանապարհներ և երկաթուղիներ: Այս տարածաշրջանը շատ հրապուրիչ կդառնա, բոլոր ժողովուրդներն ավելի բարեկեցիկ կապրեն»,- ասել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---