Ռոման Բերեզովսկուն հրավիրել են Հայաստան` 2010 թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին մասնակցելու17 օգոստոսի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի «Խիմկի» ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն հրավիրել են Հայաստանի ազգային հավաքականում խաղալու, որը սեպտեմբերի 3-ին Երևանում և սեպտեմբերի 7-ին Սկոպյեում անցկացնելու է 2010 թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղեր` Իռլանդիայի հավաքականի և Մակեդոնիայի հավաքականի հետ: Ակումբի պաշտոնական կայքէջում տեղադրված հարցազրույցում Բերեզովսկին պատմել է Հայաստանի մասին. «Ես գիտեմ հայերեն և լավ հասկանում եմ մարդկանց, գիտեմ նաև այդ երկրի ավանդույթները: Հայաստանում մարդիկ շատ հյուրասեր են: Եթե, օրինակ` հայկական ակումբում նոր խաղացող է գալիս, նա շատ ավելի հեշտությամբ է հարմարվում, քան Ռուսաստանում: Հյուրընկալությունը, թերևս, այդ երկրում ամենակարևոր բանն է, նաև կլիման է հիանալի այնտեղ»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |