Արման Մելիքյան. Հայաստանն ի վիճակի չէ վերահսկել իր արտաքին քաղաքականությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը մի երկիր է, որտեղ ոչ թե հարցեր են լուծվում, այլ հայտարարություններ են արվում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքով, արդեն երկար տարիներ Հայաստանը չի կարողանում վերահսկել իր արտաքին քաղաքականությունը: Մեկնաբանելով գերտերությունների ներկայացուցիչների հաճախակի այցելությունները Հայաստան` Մելիքյանն ասել է. «Այցելելով Հայաստան` գերտերությունների ներկայացուցիչները համարում են, որ կատարեցին իրենց պարտքը` նշելով, որ «իրենք եղել են այստեղ և այսինչ հայտարարությունն են կատարել»: Եվ դա ուղղված է ոչ այնքան Հայաստանին, որքան տարածաշրջանի մյուս պետություններին»,- ընդգծել է Արման Մելիքյանը: Ընդ որում, նա նկատել է, որ Հայաստանը մի երկիր է, որը ռազմաքաղաքական նշանակություն ունի, բայց չունի իր սեփական «Ես»-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |