Որթնալվիճն արագ զարգանալով` 5 տարվա ընթացքում կարող է ոչնչացնել Հայաստանի բոլոր խաղողի այգիները17 օգոստոսի 2010 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Որթնալվիճն արագ զարգանալով` 5 տարվա ընթացքում կարող է ոչնչացնել Հայաստանի բոլոր խաղողի այգիները: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Որթնալվիճն արագ զարգանում է խաղողի արմատների վրա և 3-4 տարվա ընթացքում խաղողը լրիվ փչանում է: Այդ հիվանդությունն անհնար է բուժել, դրա դեմ միակ պայքարը հին խաղողի տունկերը ոչնչացնելն ու նորերը տնկելն է», - ասել է նա, ավելացնելով, որ խաղողի նոր տունկերի համար Հայաստանի ֆերմերներին 270-290 մլն ԱՄՆ դոլար է հարկավոր: Միության նախագահն նշել է, որ որթնալվիճը Եվրոպայից 100-120 տարի առաջ Մ. Նահանգներ է տարվել, իսկ Հայաստանում այն ի հայտ է եկել անցյալ դարի 20-ական թթ.: Մինչ օրս այն չէր տարածվում մի քանի պատճառներով` եղանակային, ջրման (ոչ ցողելով) պայմանների և հողային կառուցվածքի: Բացի այդ, ԽՍՀՄ իշխանության տարիներին արգելվում էր Արարատյան դաշտավայր խաղողի նոր տեսակների ներմուծումը, իսկ Միության փլուզումից հետո, Հայաստանի իշխանությունները հիվանդության տարածումը կանխելու կամ այն ոչնչացնելու վերահսկողության ոչ մի գործողություն չեն ձեռնարկել: Ներկայում հիվանդությունը տարածված է Տավուշի մարզի մի քանի հա խաղողի այգիներում, ինչպես նաև մի փոքր օջախ էր հայտնաբերվել Արարատյան դաշտավայրում, որը ոչնչացվել է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |