Հայաստանի ԿԲ-ն գրանցել է «Կիլիկիա» ՍՊԸ նոր վարկային կազմակերպությունը

Հայաստանի ԿԲ-ն գրանցել է «Կիլիկիա» ՍՊԸ նոր վարկային կազմակերպությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը օգոստոսի 17-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցեց և լիցենզավորեց «Կիլիկիա» ՍՊԸ ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, վերաձևակերպեց նաև «Լիդեր ապահովագրական բրոքեր» ՍՊԸ-ի լիցենզիան:

Բացի դրանից, «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին ոչ կյանքի ապահովագրության իրականացման նոր դասերով լիցենզիա տրամադրվեց` «Օդանավերի ապահովագրություն», «Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն», «Ջրային փոխադրամիջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---