Պյատիգորսկում պայթյունից տուժել է չորս հայ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է չորս հայ: Տեղի վարչակազմը հրապարակել է քաղաքի կենտրոնում իրականացված ահաբեկչության հետևանքով տուժածների ցուցակը: ԶԼՄ-երի տարածած վերջին տվյալների համաձայն, վնասվածք է ստացել 30 մարդ, հիմնականում Պյատիգորսկի բնակիչներ, նրանցից երեքը ծանր վիճակում են: Տուժածների մեջ են` Շուշանիկ Սերգեյի Մանուկյանը` 28 տարեկան, Լիանա Հովհաննեսի Ստեփանյանը` 21 տարեկան, Միքայել Վլադիմիրի Հայրյանը` 29 տարեկան, Էվգարդ Էդուարդի Ավանեսովը` 22 տարեկան, հաղորդում է «Ինտեր նովոստի» գործակալությունը; «ՌԻԱ նովոստի»-ն հաղորդում է, որ Պյատիգորսկի իշխանություններն ահաբեկչությունից հետո քաղաքում արտակարգ դրություն են հայտարարել; Պյատիգորսկ քաղաքի գլխավոր` Կիրովի պողոտայում երեքշաբթի օրը կեսօրին տեղի է ունեցել պայթյուն, որն իրականացվել է սրճարանի մոտ կանգնած մեքենայի մեջ տեղադրված ռումբի միջոցով: Պայթյունի հզորությունը գնահատվել է 40 կգ տրոտիլին համարժեք: Վերջին տվյալների համաձայն, զոհեր չկան: 2010 թ. սկզբից Պյատիգորսկը դարձել է Հյուսիսային Կովկասի Դաշնային Մարզի մայրաքաղաքը: Այս կարգավիճակն ստանձնելուց հետո քաղաքն առաջին անգամ է ահաբեկչության ենթարկվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |