Նյու Յորք նահանգի կոնգրեսական Դեն Մաֆեյն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին

Նյու Յորք նահանգի կոնգրեսական Դեն Մաֆեյն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին

PanARMENIAN.Net - Նյու Յորք նահանգի կոնգրեսական Դեն Մաֆեյը հաստատել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևին աջակցելը: Այդ մասին Ամերկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան գրասենյակի (ANCA-ER) ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մաֆեյը նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Դեն Մաֆեյին Հայոց ցեղասպանության 252 բանաձևին և Հայաստանին ու Ղարաբաղին օգնություն տրամադրելուն աջակցելու համար»,- հայտարարել է ANCA-ER անդամ Զարմ Թաֆթը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---