Սերգեյ Շաքարյանց. Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարացնելն անիմաստ քայլ է թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար![]() 19 օգոստոսի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի հիմնական նպատակն է հարթել իրավիճակը, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը, հնարավոր է, Ադրբեջանին վաճառի C-300 զենիթային հրթիռային համալիրներ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ընդ որում նա նշել է, որ պետք չէ ակնկալել, որ Մեդվեդևի այցը Հայաստան հայ-ռուսական հարաբերությունները որակապես նոր մակարդակ կտեղափոխի: Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելուն` Շաքարյանցն ասել է, որ դա անիմաստ է թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար: Նրա խոսքերով, ռուսական բազան ավելի շատ ռազմավարական, քան ռազմական օբյեկտ է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |