ԱՄՆ բանակն ավարտել է ռազմական օպերացիաներն Իրաքում19 օգոստոսի 2010 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված ժամկետից երկու շաբաթ առաջ վերջին խոշոր ԱՄՆ ռազմական բրիգադը լքել է Իրաքը: Լրատվական գործակալություններն ու հեռուստաընկերությունները հաստատել են 2-րդ հետևակազորի 4-րդ բրիգադի ելքը, որը հատել է Քուվեյթի հետ սահմանը Հաբարի սահմանային կետում: Զորքերի դուրսբերումը կայացել է նախագահ Օբամայի կողմից որպես ռազմական օպերացիաների ավարտի պաշտոնական ծայրահեղ ժամկետ սահմանված օրվանից` օգոստոսի 31-ից երկու շաբաթ առաջ` յոթ տարի և հինգ ամիս անց այն բանից հետո, երբ ԱՄՆ և միջազգային կոալիցիայի զինված ուժերը խուժեցին Իրաք: Ըստ Իրաքի կառավարության հետ ձեռք բերված երկկողմ համաձայնագրի, բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է լքեն երկիրը մինչև 2011 թվականի ավարտը: Մնացած 50-հազարանոց զորաբաժինը զբաղվելու է իրաքյան զինվորականների ուսուցմամբ, հակաահաբեկչական օպերացիաներով և ամերիկյան դիվանագիտական ու այլ անձնակազմի պաշտպանությամբ, հաղորդում է Ամերիկայի Ձայնի լրատվության ծառայությունը: «Իրաքյան ազատություն» օպերացիայի ընթացքում ավելի քան 4200 ամերիկյան զինծառայողներ զոհեցին իրենց կյանքը և ավելի քան 30 հազարը վիրավորվեցին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |