Արամ Սարգսյան. Հայաստանի զինված ուժերի զինվածությունը պետք է նույն մակարդակին լինի, ինչ Ադրբեջանում![]() 19 օգոստոսի 2010 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին Արձանագրության մեջ փոփոխությունները, որոնց համաձայն Ռուսաստանը պաշտպանելու է Հայաստանի անվտանգությունը, կզսպեն պատերազմ սկսելու Ադրբեջանի մտադրությունը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին Արձանագրության որոշիչ կետերից մեկն այն է, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում Հայաստանի անվտանգության պաշտպանության պատասխանատվությունը: Ընդ որում, նա նկատել է, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, եթե կազմակերպության անդամ երկրներից մեկի հանդեպ ագրեսիա դրսևորվի, ապա ՀԱՊԿ մնացած անդամ երկրները պետք է պաշտպանեն այդ երկիրը: Մեկնաբանելով Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում ռուսական կողմի հնարավոր գործողությունները` Սարգսյանն ասել է, որ Մոսկվան չի կարողանա միջամտել այդ հարցին, բայց կկարողանա զենք տրամադրել: Ընդ որում, նա նկատել է, որ միայն Հայաստանն իրավունք ունի լուծելու ղարաբաղյան հիմնահարցը, քանի որ հենց նա է հանդիսանում ԼՂՀ պաշտպանը: «Այդ դեպքում Հայաստանի զինված ուժերի զինվածությունը պետք է նույն մակարդակին լինի, ինչ Ադրբեջանում»,- ասել է Սարգսյանը` ավելացնելով, որ հենց այդ հարցում էլ Ռուսաստանը պատրաստվում է աջակցել Հայաստանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |