Արամ Սարգսյան. Բաքվին զենք վաճառելով` Մոսկվան ցանկանում է պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը

Արամ Սարգսյան. Բաքվին զենք վաճառելով` Մոսկվան ցանկանում է պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացումը թույլ կտա Հայաստանին և Ղարաբաղին մոտ ապագայում խուսափել Ադրբեջանի հետ պատերազմից: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Ընդ որում, Սարգսյանը նկատել է, որ եթե Հայաստանի նախկին ու ներկայիս իշխանությունները կարողանային երկիրը «ճիշտ ռելսերի» վրա դնել, ապա դժվար թե Հայաստանը մեկ այլ երկրի ռազմական հովանավորության կարիք ունենար: Դրա հետ մեկտեղ Սարգսյանը նշել է, որ ՀՀ-ում ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին որոշումը ճիշտ էր: Նրա խոսքով, դա իր հայտարարություններով ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտող Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ ելքն է:

Անդրադառնալով Ադրբեջանին C-300 վաճառելու` Ռուսաստանի հնարավոր մտադրության մասին տեղեկատվությանը` Սարգսյանն ասել է, որ հնարավոր է` Բաքվին զենք վաճառելով` Մոսկվան ցանկանում է պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը: «Նման կերպ Ռուսաստանը ծառայում է սեփական շահերին»,- նկատել է Արամ Սարգսյանը:

 Ուշագրավ
---