Հայ-ռուսական համագործակցությունը Կովկասում անվտանգության և կայունության ապահովման ամենակարևոր բաղադրիչներից է![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ`Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ`Սվետլանա Մեդվեդևայի, տրվել է պետական ընթրիք, որի ժամանակ, ընդունված արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: «Սա նշանակալից այց է: Պետական այց հասկացության էությունը խորհրդանշում է հարաբերությունների այն բարձրագույն մակարդակը, որ կարող է գոյություն ունենալ երկու պետությունների միջև: Եվ տվյալ այցը լավագույն հնարավորությունն է մեր հարաբերությունների դինամիկայի դիտարկման, որոշ արդյունքների ամփոփման և մեր դաշնակցային փոխգործակցության նոր նպատակների նախանշման համար»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների միջև բարեկամական վաղեմի և ամուր կապերով, երկու պետությունների բազմակողմ և հաջող համագործակցությամբ: Հայ-ռուսական համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման ամենակարևոր բաղադրիչներից է: Դրա ապացույցն են այն կարևոր հարցերը, որոնք մենք առաջիկայում կքննարկենք»,- նշել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը խոսել է նաև հայ-ռուսական համագործակցությանը բնորոշ պատմական բարեկամության, վստահության, արժեքներին նվիրվածության հսկայական ժառանգության կարևորության մասին: «Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկած պետական այցի առաջին իսկ րոպեից` ես ևս մեկ անգամ զգացի երկուստեք վստահություն, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք կարո'ղ ենք և եռանդուն կյանքի կկոչենք համատեղ նախանշված ծրագրերը»,-նշել է նախագահ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |