ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կայցելի Լիբանան![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կմեկնի Լիբանանի Հանրապետություն` մասնակցելու Այնճար գյուղի հիմնադրման 70-ամյա և Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հոբելյաններին նվիրված պաշտոնական ձեռնարկի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կընթերցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և հանդես կգա ելույթով: Հրանուշ Հակոբյանը Այնճարի 70-ամյա և Մուսա լեռան Հերոսամարտի 95-ամյա հոբելյանների առթիվ` Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների համար, կրթական բնագավառների զարգացման, ինչպես նաև Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար մի շարք այնճարցիների կհանձնի ՀՀ սփյուռքի նախարարության պարգևներ: Այնճարում նախարար Հրանուշ Հակոբյանը կայցելի Սուրբ Պողոս եկեղեցի: Լիբանանից Հրանուշ Հակոբյանը մեկօրյա այցով կմեկնի Հալեպ, որտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |