Սերժ Սարգսյան. «Հայաստանը սպասում է, որ Թուրքիան իր միջազգային պարտավորությունները կատարի»![]() ![]() PanARMENIAN.Net - Աշխարհում չկան այնպիսի հարևան պետություններ, որոնք մինչ օրս չլուծված տարաձայնություններ, հակասություններ ու հակամարտություններ չունենան: Այս մասին Գյումրիում «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Պատվո բլուր» հուշահամալիրը կառուցվել է 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական բանակի զոհված 156 սպաների գերեզմանոցում: Նրա խոսքերի համաձայն, գոյություն ունեցող մարտահրավերներին տրվող քաղաքակիրթ պատասխանը փոխըմբռնման ու համագործակցության ուղու վրա գտնվելն է; «Մենք հենց դա ենք ներդրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, երբ նախաձեռնում էինք այն», - ասել է ՀՀ նախագահը, ավելացնելով, որ գործընթացը ձախողվեց, քանի որ Թուրքիայի ղեկավարությունը քաղաքական կամք չցուցաբերեց: Նա միաժամանակ նշել է, որ հայկական կողմը ստիպված պետք է սպասի, մինչև Անկարան կատարի իր միջազգային պարտավորությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |