ՀՀ բյուջե «ՀԿԵՈՒ» ՓԲԸ հարկավճարների աճը հունվար-հուլիս ամիսներին կազմել է 86,5%

ՀՀ բյուջե «ՀԿԵՈՒ» ՓԲԸ հարկավճարների աճը հունվար-հուլիս ամիսներին կազմել է 86,5%

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈՒ) ՓԲԸ տվյալների համաձայն, 2010 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերության կողմից Հայաստանի պետական բյուջե 2 536,7 մլն դրամի չափով հարկ է փոխանցվել: 2009 թվականի նույն շրջանում 1 360,1 մլն դրամ հարկավճարների ծավալի դեպքում հարկային եկամուտի զգալի աճ է նկատվել, որը տոկոսային հարաբերությամբ կազմել է 86,5%: Այդ մասին հաղորդում է ՀԿԵՈՒ մամլո ծառայությունը: «Վճարների գումարի նման աճը վկայում է ընկերության ֆինանսական կայունության մասին, ինչը Կոնցեսիոն պայմանագրի պայմանների կատարման, երկաթուղու մենեջմենթի գրագետ կազմված սխեմայի և ներդրումային ծրագրի կատարման վկայությունն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---