Հայ և թուրք բասկետբոլիստները համատեղ մարզումներ կանցկացնեն![]() ![]() PanARMENIAN.Net - Սպորտային փոխանակման ծրագրի շրջանակում 24 հայ և թուրք պատանիներ ու աղջիկներ հնարավորություն կունենան օգոստոսի 19-29-ը Թուրքիայում մարզվել ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի` NBA-ի նախկին խաղացող Ջորջ Մուրեսանի մոտ: International Sports Programming Initiative-ը (Միջազգային սպորտային ծրագրերի նախաձեռնությունը) ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության «Միավորված սպորտներ» ծրագրի կողմից և իրականացվում է «Համաշխարհային ուսուցում» (World Learning) կազմակերպության կողմից: «Միջդպրոցական սպորտային միջոցառումները օգնում են երիտասարդներին ձեռք բերել վստահություն և սովորել թիմային աշխատանք, որոնք այն արժեքներն են, որ հույժ կարևոր են կյանքում և դասասենյակում հաջողության հասնելու համար, - ասել է World Learning կազմակերպության պրեզիդենտ ու գլխավոր գործադիր տնօրեն Ադամ Վայնբերգը: Ծրագիրը մեկնարկում է մեկ շաբաթ տևող մարզական ճամբարով` Թուրքիայի Օրեն բնակավայրում: Երկրորդ շաբաթվա ընթացքում մասնակիցները կլինեն Իզմիրում և հանդես կգան ցուցադրական խաղերով : 2011թ. հունվարին նույն հայ և թուրք մասնակիցները կուղևորվեն դեպի Միացյալ Նահանգներ` մարզվելու և խաղալու ամերիկյան երիտասարդների հետ: «Այս ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես սպորտը, սպորտի նկատմամբ սերը կարող է մտերմացնել մարդկանց` դրանով իսկ աննշան դարձնելով բոլոր տարբերությունները: Հուսով ենք, որ փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը այս երիտասարդ մարզիկների միջև կծառայեն ի նպաստ Հայաստանի և Թուրքիայի` որպես հարևանների և երկու երկրների առավել պայծառ ապագայի», - ասլ է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բրուս Դոնահյուն, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |