Տարանցիկ բեռներ փոխադրելիս ավտոճանապարհներն օգտագործելու համար Վրաստանը հանգանակություն է մտցրել![]() ![]() PanARMENIAN.Net - Վրաստանն իր երկրի տարածքով տարանցիկ բեռներ տեղափոխելիս ավտոճանապարհներից օգտվելու համար մտցրել է 200 լարի գումարի չափով (մոտավորապես`110 ԱՄՆ դոլար) հանգանակություն: ՀՀ կառավարության որոշման համաձայն, հանգանականությունը տարածվում է ավտոտրանսպորտային բոլոր միջոցների վրա, բացի միկրոավտոբուսների, որոնք Վրաստանի տարածքով բեռնափոխադրումը կատարում է Վրաստանի մաքսատան վերահսկողության ներքո: Մուծումները կատարվում են բանկում, մինչև երկրի տարածքից դուրս գալը: Ընդ որում, բեռնափոխադրողները հանգանակությունից ազատվում են միայն այն դեպքում, եթե բեռնափոխադրումները իրականացվում են նավահանգստից մինչև մոտակա մաքսային վերահսկողության գոտի` 10 կմ շառավղով, կամ հակառակ ուղղությամբ; Վրաստանի տարածք մուտք գործելուց առաջ, հարկային ծառայության աշխատակիցը գրավոր նախազգուշացնում է վարորդին հանգանակությունը մուծելու մասին, և այն մասին, որ այն չմուծելու դեպքում նա տուգանվելու է: Այս հանգանակության ներմուծումը բացատրում են ճանապարհային ենթակառուցվածքները պատշաճ մակարդակով պահելու անհրաժեշտությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |