Տաթև Աբրահամյան. «Օլիմպիադային մասնակցում են միայն լավագույն շախմատիստները, ինչը պայքարն ավելի լարված է դարձնում»![]() ![]() PanARMENIAN.Net - Արդեն հինգերորդ օրն է, ինչ մեկնարկել է շախմատի համահայկական օլիմպիադան, որը կազմակերպել են սփյուռքի նախարարությունը և ՀՀ շախմատի ֆեդերացիան: Օլիմպիադան ընթանում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում և ավարտվելու է օգոստոսի 23-ին: Օլիմպիադային մասնակցում է 10 երկրից ժամանած 40 շախմատիստ: Թիմերը կազմվել են ըստ տարածաշրջանների: Առաջին տեղում է Երևանի թիմը` 12,5 միավորով: Եվրոպայի թիմը նրան զիջում է ընդամենը մեկ միավորով և զբաղեցնում է երկրորդ տեղը: Հայաստանի, ԱՊՀ և Ռուսաստան-2-ը հավաքել են 11 միավոր: Օլիմպիադային մասնակցում են նաև` Ռուսաստան -1, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Արցախ, Մերձավոր և Միջին Արևելք թիմերը: «Ե’վ թիմային, և’ անհատական մրցումներն անցնում են հետաքրքիր պայքարում: Անհատական ստուգարքում շատ միավորներ են հավաքել Վիգեն Մկրտչյանը (Չեխիա) և Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա), - PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է օլիմպիադայի գլխավոր արբիտր Վահագն Խաչատրյանը: Ուրախալին այն է, որ աղջիկները տղամարդկանց հետ ինքնավստահ ու արժանավայել պայքար են մղում: Ամենակրտսեր մասնակիցներ Մանուել Պետրոսյանը` Ղարաբաղից ու Սամվել Սևյանը` Սան Ֆրանցիսկոյից զարմացնում են իրենց խաղով»: Արբիտրի խոսքերի համաձայն, օլիմպիադան շախմատիստներին միջազգային վարպետների և գրոսմայստերների կարգերը լրացնելու հնարավորություն կտա: Տասնամյա Սամվել Սևյանը 5 տարեկանից զբաղվում է շախմատով և ուզում է հայտնի շախմատիստ դառնալ: «Ես երրորդ անգամ եմ գալիս Հայաստան, բայց շախմատի մրցումներին առաջին անգամ եմ մասնակցում: Մրցակիցներս ուժեղ են, սակայն ես ջանալու եմ լավագույնս ինձ դրսևորել», - ասել է Սամվել Սևյանը PanARMENIAN.Net ի թղթակցին: Հյուսիսային Ամերիկայի թիմում հանդես եկող Տաթև Աբրահամյանը ուրախ է, որ Հայաստանում այսպիսի մրցաշար է կազմակերպվել: Վրաստանից ժամանած Դավիթ Հարությունյանը մինչև օլիմպիադան Մարտունիում մասնակցել է «Սևանա լիճ» մրցաշարին և գտնում է, որ հաճախ պետք է կազմակերպվեն նմանատիպ մրցումներ: Օգոստոսի 19-ին շախմատիստները շրջել են Հայաստանում, տեսել են Էջմիածինն ու Սևանա լիճը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |