Սեպտեմբերի 3-ից 5-ը կկայանա «ARMENIA EXPO 2010» տասներորդ առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը

Սեպտեմբերի 3-ից  5-ը կկայանա «ARMENIA EXPO 2010» տասներորդ առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը

PanARMENIAN.Net - 2010թ. սեպտեմբերի 3-ից 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «ARMENIA EXPO 2010» տասներորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Ցուցահանդեսային ֆորումը տեղի կունենա ՀՀ կառավարության պաշտոնական աջակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են LOGOS EXPO կազմակերպությունից, ֆորումին կմասնակցեն ավելի քան 150 կազմակերպություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Արաբական Էմիրություններից, Գերմանիայից, Վրաստանից, Թուրքիայից, Չինաստանից, Լեհաստանից, Իտալիայից:

Ցուցահանդեսային ֆորումիհիմնական նպատակներն ուխնդիրներն են իրացման նոր շուկաների որոնումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ, Հայաստանի տնտեսական ներուժի ներկայացումը, նոր գործընկերների որոնումը: Ֆորումից հետո «ARMENIA EXPO 2010» ցուցահանդեսի պաշտոնական տեղեկագիրքը կհրատարակվի անգլերեն և ռուսերեն լեզուներով և կբաշխվի աշխարհի ավելի քան 50 երկրներում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---