2010-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.4 տոկոսով

2010-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.4 տոկոսով

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.4 տոկոսով` կազմելով 434.5 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում հուլիսին հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 4.5 տոկոսով: Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում արդյունաբերական արտադրանքի գներն աճել են 3.3 տոկոսով: Բացի դրանից, ընթացիկ տարում հունվար-հուլիս ամիսներին մշակվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 16 տոկոսով` կազմելով 3789.9 կՎտ/ժ: Ընդ որում հուլիսին հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքը մեծացել է 6.7 տոկոսով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---