Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ

Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին ծննդյան օրվա կապակցությամբ: Այդ մասին ԲԵԼՏԱ-ին հաղորդել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:

«Ձեր հոգևոր և լուսավորչական աշխատանքներով դուք հսկայական ներդրում եք ունենում ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և համագործակցության գործում»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Ալեքսանդր Լուկաշենկոն խորապես համոզված է, որ ընդհանուր հոգևոր և պատմական արժեքների շնորհիվ Բելառուսի և Հայաստանի միջև կապերը հետագայում անփոփոխ կզարգանան և կամրապնդվեն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---