Հայաստանի և Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմանի հարաբերությունները![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Տաջիկստանի ԱԳ նախարար Համրոխոն Զարիֆիի հանդիպումը: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր բնագավառներում Հայաստանի և Տաջիկստանի միջև արդյունավետ համագործակցության խորացման և ընդլայնման համար: Կողմերը վերահաստատեցին երկկողմ պատրաստակամություն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նախարարները կարևորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Տաջիկստանի փոխգործակցության խորացումը: Նախարարներն ընդգծեցին երկու երկրների միջև տնտեսական ներուժի կիրառման, գործարար շրջանակների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Կողմերը համաձայնվեցին, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի միջև իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման և թարմացման առումներով: Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին անդրադարձան Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |