Երևանում սեպտեմբերի 16-17-ին տեղի կունենա խաղողագործությանը նվիրված Fruitfull Armenia գյուղատնտեսական ֆորումը![]() ![]() PanARMENIAN.Net - Fruitfull Armenia 6-րդ ամենամյա գյուղատնտեսական ֆորումը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 16-17-ին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Fruitfull Armenia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աննա Քրիստինա Շիրինյանը, հերթական ֆորումը կանվանվի «Հարստացնենք Հայաստանի խաղողագործությունը»: Նրա խոսքերով, ֆորումի հատուկ հյուրը կլինի աշխարհում ամենահայտնի դեգուստատոր Միշել Ռոլանը: «Հայաստանի համար շատ կարևոր է զարգացնել այս ոլորտը և նոր տեխնոլոգիաներ կիրառել: Պետք է ապրանքանիշ ստեղծել, որը հայտնի կլինի ողջ աշխարհում: Օրինակ, Bodega del Fin del Mundo արգենտինական գինիների տնտեսությունը, 20 տարի առաջ փոխելով գինու արտադրության տեխնոլոգիան, շատ հայտնի ապրանքանիշ է դարձել: Մեր Արենին պետք է ավելի լավը լինի, և պետք է այնպես անել, որպեսզի աշխարհի ցանկացած ռեստորանում գտնվելու դեպքում կարողանաս պատվիրել մեր գինին»,- ասել է Fruitfull Armenia- ի տնօրենը: Նա նաև կարծում է, որ արտահանման հիմնական շուկան կարող է դառնալ Ռուսաստանը, որն արգելել է Վրաստանի և Մոլդովայի գինիների ներկրումը: Ֆորումը կբացի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |