Իսրայելը 4 անօդաչու Heron ինքնաթիռ է վաճառել թուրքական բանակին

Իսրայելը 4 անօդաչու Heron ինքնաթիռ է վաճառել թուրքական բանակին

PanARMENIAN.Net - Չնայած իսրայելա-թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամին, Իսրայելը 4 անօդաչու Heron ինքնաթիռ է վաճառել թուրքական բանակին:

Թուրքիան ընդամենը 10 անօդաչու ինքնաթիռ էր պատվիրել, որոնցից վեցը մատակարարվել էին մարտին` երկամյա ընդմիջումից հետո: Ներկա պահին իսրայելյան և թուրք սպաներն անօդաչու ինքնաթիռների փորձարկումներ են իրականացնում:

Անօդաչու Heron ինքնաթիռներից մեկը կարող է միաժամանակ հետևել վեց թիրախների: Ի լրացում հետախուզական տեղեկատվության հավաքածուին, անօդաչու ինքնաթիռները կարող են թիրախներ նշանակել կործանիչների, ուղղաթիռների և հրթիռների համար: Heron-ը կարող է օդում գտնվել 24 ժամ և տվյալներ փոխանցել մինչև 350 կմ հեռավորության վրա, հաղորդում է HAARETZ-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---