Թուրքիայի պետնախարարը պնդում է, որ «Երևանի ու Բաքվի միջև առկա խնդրի պատճառով հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ հնարավոր չէ»PanARMENIAN.Net - Թուրքիայի պետնախարար Ջևդեթ Յըլմազը հերքել է մոտ ժամանակներս հայ-թուրքական սահմանի բացման մասին տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում է StarGündem թերթը, Կարս կատարած այցելության ընթացքում Յըլմազը, պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացման մասին լրագրողների հարցին, հայտնել է, որ «առանց Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդրի լուծման հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել»: Ընդ որում, նա նկատել է, որ Անկարան ցանկանում է բարեկամության և խաղաղության մեջ ապրել իր հարևանների հետ, և ոչ ոք դեմ չէ սահմանի բացմանը: «Դա բխում է թե’ մեր, և թե’ Հայաստանի շահերից, սակայն Երևանի ու Բաքվի միջև գոյություն ունի խնդիր, որն առայժմ անհնար է դարձնում սահմանի բացումը»,- նշել է Թուրքիայի պետնախարարը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |