Իսրայելցիները և պաղեստինցիները համաձայն են ուղիղ բանակցությունների![]() 23 օգոստոսի 2010 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը և Պաղեստինի ինքնավարությունն ընդունել են ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան և ՄԱԿ մերձարևելյան քառյակի առաջարկը և համաձայնվել են վերականգնել դեռևս 2008-ի վերջին ընդհատված բանակցությունները: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Պաղեստինի ինքնավարության հետ խաղաղ համաձայնագրի կնքումը համարում է «բարդ, բայց հնարավոր»: Իսրայելական առաջնորդը նշել է, որ բանակցությունները կարելի կլինի հաջողակ համարել միայն այն դեպքում, եթե Իսրայելի շահերը ամբողջությամբ պաշտպանվեն: Նա նաև ավելացրել է, որ պաղեստինիցիները ստիպված կլինեն Իսրայելը ճանաչել որպես հրեա ժողովրդի պետություն և երաշխավորեն լիակատար անվտանգություն նրա տարածքում: Բանակցությունների սկիզբը նախատեսվում է սեպտեմբերի 2-ին Վաշիինգտոնում, դրանք կտևեն մեկ տարի: Բացի վարչապես Բինյամին Նեթանյահուից և Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասից, բանակցություններում ներկա կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը, Հորդանանի թագավոր Աբդուլլան և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը: Հիմնական հակասությունները վերաբերվում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են բռնազավթված տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը, Երուսաղեմի կարգավիճակը, ապագա պաղեստինական պետության սահմանները և փախստականների վերադարձի իրավունքը, գրում է BBC Russian-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |