Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հանդես է գալիս թուրքական համալսարաններում հայկական ֆակուլտետներ բացելու դեմ

Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հանդես է գալիս թուրքական համալսարաններում հայկական ֆակուլտետներ բացելու դեմ

PanARMENIAN.Net - Կայսերիի համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը դիմել է ընդամենը 4 ուսանող, իսկ եբրայերենի ուսումնասիրման ֆուկուլտետ` 9-ը: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, ցածր շահագրգռվածությունը դժվարացնում է դասախոսների ընտրությունը:

Համալսարանի պրոռեկտոր Մետին Խուլագուի խոսքերով, ֆինանսների նախարարությունը միջոցներ չի հատկացրել Երևանից և Աթենքից դասախոսների ժամանման համար: «Կրթության գերագույն խորհուրդը թույլ է տվել սովորողներ ներգրավել այդ բաժինների համար, բայց ֆինանսների նախարարությունը դեմ է դրան»,- հայտարարել է Կայսերիի համալսարանի պրոռեկտորը և հավելել, որ նման մասնագետների կարիք կա: «Հայերեն և եբրայերեն իմացող շրջանավարտները հեշտությամբ կարող են աշխատանք գտնել»,- ասել է Հուլագուն:

Իր հերթին, Թուրքիայի ֆինանսների նախարարության մամլո քարտուղար Հաքան Աքթյուրքը նշել է, որ համալսարանի խնդրանքն ուսումնասիրվում է, և նախարարությունը չի ցանկանում, որպեսզի նրան մեղադրեն կանխակալության մեջ: «Թուրքիայի բոլոր համալսարանները նման խնդիրներ ունեն»,- ասել է Աքթյուրքը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---