2012 թ. լրանում է հայերեն լեզվով առաջին հրատարակված պարբերականի 500 տարին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն ԱՄՆ-ում այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: PanARMENIAN.Net ին Ամերիկայի հայկական համաժողովում հայտնել են, որ, Սարգսյանը Մ. Նահանգներ է մեկնել Կոնգրեսի գրադարանի հրավերով: Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը շնորհավորել է AGMA-ին և հայկական ազգային ինստիտուտին` հետազոտական նոր կենտրոնի ստեղծման առիթով և նշել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ մասնագիտացված գրադարանի կարևորությունը: Հայերեն լեզվով առաջին հրապարակված պարբերականի 500 ամյակի կապակցությամբ, որի հոբելյանական միջոցառումները կատարվելու են 2012 թ., AGMA-ն մտադիր է հոբելյանական տարուն նվիրված նմուշներ ցուցադրել: Դավիթ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել AGMA-ին իրեն տրված այն հնարավորության համար, որ կարողացել է դիտել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հավաքածուն: Նա նաև ներկա է գտնվել Սմիթի և Պարկերի ժողովածուների հիման վրա հավաքածուների նոր հատուկ բաժնի բացմանը, որը նվիրաբերել էր Հայկական ազգային ինստիտուտը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |