Ռուսաստանն այլևս արտաքին սպառնալիք չի՞ ներկայացնում Թուրքիայի համար![]() 23 օգոստոսի 2010 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները մտադիր են արմատական փոփոխություններ կատարել ազգային անվտանգության ռազմավարությունում` դրանից բացառելով որպես հիմնական արտաքին սպառնալիք ներկայացնող 4 երկրներ, այդ թվում` Ռուսաստանին Ընթացիկ տարվա փետրվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Կարմիր գիրքը» վերանայելու կառավարության մտադրության մասին, այդպես են անվանում Քաղաքական փաստաթուղթն ազգային անվտանգության մասին: «Կարմիր գիրքն» ավանդաբար պատրաստվում է գլխավոր շտաբի կողմից և վերջնական տեսք կընդունի Ազգային անվտանգության խորհրդի հաստատումից հետո: Վերջին անգամ այն հաստատվել է 2005-ին, երբ Անկարան բանկակցություններ էր սկսել ԵՄ հետ նրա լիիրավ անդամ դառնալու նպատակով: Ժամանակի հետ և իրադրությունից կախված` «Կարմիր գրքում» փոփոխություններ են կատարվում: Թուրքիայի համար հիմնական արտաքին վտանգը միջազգային ահաբեկչությունն է: Իրանական միջուկային ծրագիրն արտաքին սպառնալիքների շարքում գլխավոր տեղերից է: 2002-ից Էրդողանի կառավարության կողմից իրագործվող «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության շնորհիվ Կարմիր գրքից «որպես «հիմնական արտաքին սպառնալիքներ» Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկում է բացառել Ռուսաստանին, Հունաստանին, Իրանին և Իրաքին: Նշված երկրների հետ Անկարան սերտորեն համագործակցում է վերջին տարիներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |