ԱՐՄԵՆԱԼ գործարանի նոր գլխավոր տնօրեն է դարձել Վյաչեսլավ Սինելնիկովը23 օգոստոսի 2010 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը (Հոնկոնգի ֆոնդային բորսայում առևտրային կոդը 486, առևտրային կոդը Euronext-ում RUSAL/RUAL) աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողը տեղեկացնում է ԱՐՄԵՆԱԼ-ում Վյաչեսլավ Սինելնիկովի գլխավոր տնօրեն նշանակվելու մասին, ավելի վաղ նա արտադրության գծով տնօրեն էր ՍԱՅԱՆԱԼ-ում, հաղորդում է ԱՐՄԵՆԱԼ-ի մամլո ծառայությունը: Նշանակումը կատարվել է կադրերի ռոտացիայի ծրագրի շրջանակներում և միտված է ընկերության կազմում լավագույն փորձի տարածմանը: ԱՐՄԵՆԱԼի գլխավոր տնօրենի կարգավիճակում Վյաչեսլավ Սինելնիկովը կկենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք առնչվում են ձեռնարկության կառավարման համակարգի կատարելագործմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, տեխնոլոգիական գործընթացների բարելավմանը, ինչպես նաև բնապահպանության, աշխատանքի պահպանման և արտադրական անվտանգության ոլորտներում նորամուծությունների ներդրմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |