Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը![]() 23 օգոստոսի 2010 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը`Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց ազգային ընտրանու ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության Իռլանդիայի և Մակեդոնիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական հանդիպումներին: Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, իսկ Մակեդոնիա-Հայաստանը` սեպտեմբերի 7-ին, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել հետևյալ մարզիկները` Դարպասապահներ` Ոոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գևորգ Կասպարով («Միկա») և Ստեփան Ղազարյան («Բանանց»): Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Հրայր Մկոյան («Միկա»), Արարատ Առաքելյան («Բանանց»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Աղվան Մկրտչյան («Միկա»), Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Լևոն Հայրապետյան, Արտակ Եդիգարյան («Փյունիկ») և Հովհաննես Համբարձումյան («Բանանց»): Կիսապաշտպաններ` Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Մասիս Ոսկանյան («Ռոզելար», Բելգիա), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան), Արտակ Դաշյան («Մետալուրգ Դ.», Ուկրաինա), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Լևոն Պաչաջյան («Սանատ Նավթ», Իրան) և Արտակ Ալեքսանյան («Ուրալ», Ռուսաստան): Հարձակվողներ` Սամվել Մելքոնյան («Բանանց»), Գևորգ Ղազարյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ Դ.», Ուկրաինա), Մարկոս Պիզզելի («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Ռանդերս», Դանիա), Հովհաննես Գոհարյան («Փյունիկ») և Արտակ Գրիգորյան («Ուլիս»): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |