Բակո Սահակյան. ՀԲԸՄ-ը մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 23-ին Բեյրութ քաղաքում հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լիբանանի մասնաճյուղի ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Արցախի հետ կազմակերպության համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ ՀԲԸՄ-ը մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում, միաժամանակ ընդգծելով համագործակցությունը որակապես նոր հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը նշել է կրթական ոլորտին, Արցախի և Սփյուռքի երիտասարդների միջև շփումները էլ ավելի խորացնելու հիմնախնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելու կարևորությունը: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպել է «Լիբանանահայ Օգնության Խաչ» (ԼՈԽ) կազմակերպության ղեկավար կազմի հետ: Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին կազմակերպության 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, նշելով, որ իր գործունեության ողջ ընթացքում «Լիբանանահայ Օգնության Խաչը» մեծ դերակատարություն է ունեցել ինչպես լիբանանահայության ազգային ինքնության պահպանման, այնպես էլ Հայրենիքին օգնություն ցուցաբերելու գործում: Նախագահը նշել է, որ մեր երկիրը շահագրգրված է «Լիբանանահայ Օգնության Խաչի» հետ անմիջական համագործակցություն հաստատելու մեջ, ինչը նոր խթան կհանդիսանա լիբանանահայության և Արցախի միջև կապերի խորացման և ընդլայնման համար: Հանդիպումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Լիբանանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |