Մեդվեդևն ու Գյուլը քննարկել են իրադրության զարգացումն Անդրկովկասում![]() 23 օգոստոսի 2010 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին կայացավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Դմիտրի Մեդվեդևն անկեղծ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանն ու ժողովրդին Ռուսաստանի տարածքում տարերային աղետը վերացնելու գործում ցուցաբերած աջակցության համար: Միևնույն ժամանակ համերաշխության և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու խոսքեր են հնչել` կապված Թուրքիայի արևմտյան շրջաններում անտառային հրդեհների հետ ստեղծված բարդ իրադրության հետ: Աբդուլլահ Գյուլը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, նշել է, որ Թուրքիայում գիտեն ռուս բարեկամների` օգնության հասնելու պատրաստակամության մասին: Երկուստեք նշվել է, որ նման փոխադարձ համերաշխությունը երկու երկրների միջև ճշմարիտ ռազմավարական գործընկերության արտացոլումն է: Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են 2010 թվականի մայիսին Ռուսաստանի նախագահի` Թուրքիա կատարած պաշտոնական այցի արդյունքների իրագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև գնահատել ու կարծիքներ են փոխանակել անդրկովկասյան տարածաշրջանում իրադրության զարգացման և Անդրկովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու նպատակով Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերի կողմնորոշման շուրջ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |