Դավիթ Նալբանդյանը ելույթ կունենա US Open-2010-ումPanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պատմել է ընթացիկ սեզոնում իր պլանների մասին: Չնայած նրան, որ նա 2010-ի մեծ մասը ծանր վնասվածքի պատճառով չի մասնակցել մրցաշարերի, Նալբանդյանն արդեն սկսել է իր ելույթները մրցումներում: Այդ ընթացքում նա հասցրել է հաղթել մի քանի մրցաշարերում և ATP-ի աղյուսակում 111-րդ տեղից բարձրացել է 33-րդ հորիզոնականը: Դավիթ Նալբանդյանը ելույթ կունենա ԱՄՆ Բաց առաջնությունում, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 12-ը: «Կարծում եմ, որ կարող եմ ինձանից լավ ելույթ ակնկալել US Open-ում: Իմ նպատակն է մտնել 30 լավագույն թենիսիստների ցուցակ և ես համարյա իրագործել եմ դա, այնպես որ հիմա ուղղակի կփորձեմ լավագույնս հանդես գալ»: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |